AJV Kilikia & "Խաչակիրներ" Production
Navigation  
 

Home

 

Theatre/Ներկայացումը

 

Members/Մասնակիցներ

 

Orchester/Նվագախումբ

 

Gallery/Նկարներ

 

Videos/Տեսաերիզներ

 

Poetic/Գրական անկյուն

  =>
 

Movie/Կինո

 

Music/Երաժշտություն

 

Paint-Art/Կերպարվեստ

 

Guestbook

 

Kontakt

 

Poetic/Գրական անկյուն

Գրականություն







Երևի թե աշխարհքիս վրա այդպիսի թիվ ու միավոր չկա,
Որով կարելի էր չափել այն երախտագիտության ծավալն ու բարձունքը,
Որին արժան են հավետ այս մարդիկ:
Միլիմետրով՞. ուրեմն չափե՛ք Էյֆելյանի բարձրությունը:
Սանտիմետրով՞. ուրեմն չափե՛ք հասարակածը:
Ինչ՞, կիլոմետրով՞. Մարսից մինչ Լուսին, այն էլ ոչ ուղիղ, այլ արևի շուրջը մի պտույտ գործելուց հետո:
Եթե պարզությամբ կամ զուլալությամբ կուզեք այն չափե՞լ,
Ապա նայեցեք Սևանա հայելուն, որ անգամ լուսնի քարե կնճիռները պարզ կարտացոլէ:
Թե վսեմությամբ՞, նայիր ալեխառն ձյունե գագաթին:
Թե արդարությամբ՞, ուրեմն թող ցնծա Դալայ Լամայի համբավն աշխարհում:
Զարկի հարվածով կուզեք այն չափե՞լ. ուրեմն Դավի՜թ, թո՛ղ փայլատակի քո Թուր կեծակին:
Եվ վերջում բացեք Մատյանն Նարեկի, թե կուզեք հանկարծ սրբոյ կատարելությամբ  երախտիքն չափել:
Քանզի այս մարդկանց թռիչքի, գրչի ու մտքի շնորհիվ,
Եղել ենք մենք թուրքի ներքո Էյֆելյան հայ, թե չափենք այն միլիմետրերով:
Եղել ենք մենք բոլշևիկյան փակ վանդակում,
Թևածել սակայն միևնույն պահին 
Բաց տիեզերքում ինչպես թռչուն, 
Մարսից մինչ Լուսին:
Նրանց շնորհիվ ենք Մատյանն համբուրել, երբ Ղուրանն են շուրթերի մեր առջև պահել:
Նրանց թռիչքի, գրչի ու մտքի ահեղ շնչով ենք Դավթի պես զարկել: 


Ու թե կամենաք դուք արդար լինել,
Չեք հաշվի, չափի կամ միավորի, այն երախտիքը նրանց արժանի:
Դուք նրան կտաք լոկ մեկ պարագ՝ թիվ ու քանակի:
Որի անուն է Անսահմանություն:


Հովհաննես 2006թ


FREE service provided by MusicWebTown.com
 
   
Advertisement  
   
Այսօր ունեցել ենք 1 visitorsՀյուրեր
=> Do you also want a homepage for free? Then click here! <=