AJV Kilikia & "Խաչակիրներ" Production
Navigation  
 

Home

 

Theatre/Ներկայացումը

 

Members/Մասնակիցներ

 

Orchester/Նվագախումբ

 

Gallery/Նկարներ

 

Videos/Տեսաերիզներ

 

Poetic/Գրական անկյուն

 

Movie/Կինո

 

Music/Երաժշտություն

 

Paint-Art/Կերպարվեստ

 

Guestbook

 

Kontakt

 

Theatre/Ներկայացումը

           

                                  Ներկայացման մասին

Մտահաղացումն ու ցանկությունը վաղուց էր առկա: Ցանկություն՝ խաղալու ներկայացում մեզ համար, մեր լեզվով, մեր մասին՝ հայերիս:
Սցենարը վաղուց էի գրել, և գործի անցնելու համար հարկավոր էին միայն աջակցություն և համախոհներ: Որոնց ես պատահաբար հանդիպեցի Համբուրգի հայկական համայնքում: Վերջապես, վերջապես կարելի էր պիեսը թղթից կյանքի կոչել: Եվ մենք այդ իրագործեցինք:
Ներկայացման սյուժեի մասին շատ չեմ ուզում գրել, ուղղակի երկու խոսք նրա բովանդակության մասին: Մենք խոսում ենք հայ ժողովրդի, հոգեկան աշխարհի համար բեռ կամ ապաստան դարձած երևույթների մասին. Աստված Հայրենիք, Երգ, Պատիվ, Անցյալ, Ներկա և Ապագա:
Երկու խոսք էլ ներկայացման ադմինիստրատորական մասից: Ներկայացման տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը որոշել ենք մենք նվիրաբերել որևիցե մանկատանը Հայաստանում:
Սիրելի՛ ընթերցող, մեր ողջ թատերական անձնակազմը սպասում է քեզ 2008 թ. ի ապրիլի 19-ին, Գերմանիայում, Համբուրգին կից Էլմսհորն (Elmshorn) քաղաքում, Zum Krückaupark 7 հասցեում գտնվող EBS Գիմնազիայի դահլիճում՝ ձեր դատին հանձնելու մեր ներկայացումը.
«Օղորմածիկն ու Պիզայի աշտարակը կամ Վերադարձ դեպի ապագա»:


                                                                              Հարգանքներով՝ Հովհաննես


 
   
Advertisement  
   
Այսօր ունեցել ենք 1 visitorsՀյուրեր
=> Do you also want a homepage for free? Then click here! <=